top of page

Ադրբեջանցիները կամենում են «խաղաղ ու փոխշահավետ բանակցությունների» միջոցով վերցնել մեր տարածքները

  • Jul 12, 2021
  • 1 min read


ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Սենսացիոն երևույթների պակաս չկա, ընդ որում, տաղտկալի ու արհեստական, անհետաքրքիր, օրինակ՝ ոչինչ չորոշող կադրային տեղաշարժերի վերաբերյալ հարցերի կողքին կան այնպիսիք, որ, իրոք, գերկարևոր են, ասենք՝ ՍԴ֊ում քննարկումները, անասելի չափերի հասած ծառայամտությունն իր անթույլատրելի դրսևորումներով, անհասկանալի գնային խաղերը և այլն։


Սակայն ցավալին այն է, որ ոչ միայն այդ, այլև երրորդական «իրադարձությունները» ունակ եղան մոռացնել տալու գերխնդիրը, հարցերի հարցը՝ ադրբեջանցին մեր տարածքում է և բացահայտ հայտարարում է, որ կամենում է, որպեսզի կամավոր հանձնեն իբր թե իրեն օրինական պատկանող տարածքներ, և որպեսզի տարընթերցումներ չլինեն՝ քարտեզներ են դրել շրջանառության մեջ։ Դե կարևորը «խաղաղություն» լինի ու խոստացված «ապագան»։ Ադրբեջանական աղբյուրները իմպերատիվ հայտարարում են, որ կարող են անարգել վերցնել տարածքները, սակայն կամենում են, որ դա տեղի ունենա «խաղաղ ու փոխշահավետ բանակցությունների» միջոցով»:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page