top of page

Ո՞նց պիտի պապիկից ներողություն խնդրեմ․ Գևորգ Էմինի թոռն անդրադարձել է Փաշինյանի չստացված ասմունքին

  • Jun 8, 2021
  • 1 min read



Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դաշտադեմ համայնքում այսօր փորձեց ասմունքել Գևորգ Էմինի «Սասունցիների պարը», սակայն չստացվեց։ «Չէ, չէ, մի րոպե, ոչինչ, վաղուց չեմ արտասանել»,- արդարացավ Փաշինյանը։ Նա ասաց, թե իրար հետ Դաշտադեմի ամրոցում ամեն տարի հունիսին Յարխուշտայի փառատոն պիտի անեն։


«Բոլոր հայերը պիտի յարխուշտա պարել սովորեն՝ ինձնից սկսած»,- հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։


Այս միջադեպին է անդրադարձել Գևորգ Էմինի թոռը՝ Գևորգ Էմին-Տերյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր գերագույն գլխավոր նողկանքը Գևորգ Էմինի բանաստեղծությունն է արտասանել։ Հիմա մտածում եմ, թե ոնց պիտի պապիկից ներողություն խնդրեմ»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page