Չարչյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման․ Գևորգ Գրիգորյան

Պրոֆեսոր Չարչյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, քանի որ նրա կողմից ուղղորդում չի եղել այս կամ այն ուժին քվեարկելու, այլ կոչ է եղել մասնակցելու ընտրություններին։ Այս մասին այսօր ասաց առողջապահության կազմակերպիչ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով «Իզմիրլյան» բժշկան կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալությանը։
Գրիգորյանի կարծիքով՝ հրապարակված ձայնագրությունը հիմնավոր պատճառ չէ Չարչյանին կալանավորելու համար, հետևաբար, ըստ նրա, իրավապահ մարմինների արարքը պայքարի խիստ անհամաչափ միջոց է։
Գրիգորյանն ասում է, որ իշխանության կողմից առողջապահության ոլորտում վարչական ռեսուրսի չարաշահումների նախադեպեր արդեն եղել են, երբ բազմաթիվ բժիշկներ և բժշկական կենտրոնների տնօրեններ հեռացվել են աշխատանքից, սակայն բժշկական համայնքը չհամախմբվեց, որպեսզի այսօր նմանատիպ օրինակները կանխվեին։























Comments