Նիկոլ, Ալիևն ասաց՝ Հայաստանը չի կարող անկախ լինել, ասա՝ անկախ ենք ու լինելու ենք․ Պետրոսյան
- Sep 3, 2021
- 1 min read

«Եթե խաբեբաների մրցույթ հայտարարվի, ապա Նիքոլ Փաշինն անգամ քառորդ եզրափակչում մրցակից չի ունենա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն «անմրցելի խաբեբա» է։
«Ինքը խաբեց ժողովրդին ու Արցախի խնդիրը լուծեց միայն հօգուտ Ադրբեջանի։ Թիվ մեկ կապիտուլյանտը խաբեց նաև, երբ Արցախում հայտարարեց, թե ինքն Արցախի ժողովրդի կողմից չի ընտրվել և չունի արցախցիների մանդատը՝ լուծելու Արցախի խնդիրը, բայց գնաց, թաքուն լուծեց այդ հարցը՝ մեր հողի 75%-ը տալով Ադրբեջանին»,- նշեց նա։
Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ հիմա էլ Նիկոլ Փաշինյանն անցել է Սյունիքին, մարզի գյուղերի ադրբեջանական անուններն է հնչեցնում, սյունեցի համայնքապետերին էլ շարունակում է անազատության մեջ պահել, մեկուսացրել է սյունեցի համայնքապետերին, որ իրականացնի կուլիսային պայմանավորվածությունները։
«Ես դիմում եմ խորհրդարանական ընդդիմությանը․ քանի դեռ սյունեցի համայնքապետերն ազատ չեն արձակվել, մի մասնակցեք որևէ նախագծի քննարկման, գնացեք, բոյկոտեք նիստը»,- նշեց նախկին պատգամավորը։
«Այ տղա, Նիկոլ, լսի, անբարոյական Ալիևը հայտարարեց՝ Հայաստանը չի կարող անկախ պետություն լինել, ինչի՞ ես թաքնվել, մի հատ հել, ասա՝ մենք անկախ ենք, անկախ էլ լինելու ենք։ Հել, խոսի արա, ասա, որ ամեն ինչ ժամանակավոր է»,- հորդորեց Գևորգ Պետրոսյանը։
Comments