top of page

Գևորգ Պետրոսյանը հեռանում է քաղաքականությունից

  • May 19, 2021
  • 1 min read

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հեռանում է քաղաքակականությունից, շարունակելով իր գործունեությունը՝ գիտության և իրավապաշտպան գործունեության ոլորտում։ Այս մասին Պետրոսյանը գրառել է իր ֆեսբուքյան էջում։


«Դեռ կհանդիպենք… Հաշվի առնելով երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը, մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը, գերադասում եմ աշխատուժս տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում… Ես ժողովրդին խաբել չեմ կարող… Այլևս նպատակահարմար չեմ համարում քաղաքական ակտիվ գործունեությունս և իրազեկում եմ, որ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու եմ քաղաքական գործունեությունս՝ իհարկե՝ պահպանելով կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքս… Աստված Հայ ժողովրդին պահապան… Դեռ կհանդիպենք…»,- ասվում է գրառման մեջ:




Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page