top of page

Խստորեն դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի պահվածքը Եկեղեցու դեմ․ Գևորգ քահանա Կրտիկաշյան

Jun 15, 2021
1 min read


Վերջին օրերին հետևելով ՀՀ-ում ընտրական քարոզարշավին, լսելով Հայոց Եկեղեցու դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանիրավի մեղադրանքները, ուղղված Հայոց դարավոր եկեղեցու և հոգևորականների դեմ՝ մտահոգվում ենք և խստորեն դատապարտում նման պահվածքը և տվյալ անձին, հորդորելով Հայոց եկեղեցու հավատավոր ժողովրդին հեռու մնալ նման Հայրենիքի և եկեղեցու արժեքը չիմացող մարդկանցից և գնալ հայրենաշեն և եկեղեցասեր ճանապարհով քայլող մարդկանց հետևից և կատարել ճիշտ ընտրություն:


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ եկեղեցու Արմավիրի թեմի Գայի Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գևորգ քահանա Կրտիկաշյանը:


Նա նաև մեջբերել է Անդրանիկ Զորավարի հայտնի խոսքը. «Երբ իրիկունը գլուխներդ բարձին դնեք, որ քնանաք՝ մի քիչ մտածեք ձեր ազգի մասին…»:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page