«Լարվածությունն այժմ ամբողջ ծավալով է, պայթյունավտանգ իրավիճակ է»․Գեղամասարի համայնքապետ

Առավոտյան տեղեկություններ տարածվեցին, իսկ այնուհետև ՀՀ ՊՆ-ն հաստատեց 6 հայ զինծառայողի գերեվարման վերաբերյալ տեղեկատվությունը։ Մանրամասների մասին տեղեկանալու համար MediaHub-ի թղթակիցը կա հաստատեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ։ Նա հայտնեց, որ այս պահին հայ և ադրբեջանցի զինվորականների միջև փոխհրաձգություն է տեղի ունենում։
«Գեղամասարի հատվածում այս պահին փոխհրաձգություններ կան, բայց այդքան շատ չեն։Կրակոցներն ավելի շատ միմյանց զգուշացումների կարգով են»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
Նա նշեց, որ այս պահին կրակոցները հիմնականում Կութի հատվածում են, բայց դիրքերի տեղաշարժ չկա։
«Բացի Կութի հատվածից մյուս կողմերում իրավիճակը համեմատաբար լավ է։ Լարվածությունն այժմ ամբողջ ծավալով է, պայթյունավտնագ իրավիճակ է, չի կարող այդպես չլինել, քանի որ արդեն գերիներ ունենք»,- ասաց նա։























Comments