top of page

Մարզպետը համաձայնել է, որ գնանք քննարկենք հարցը․ Գեղամասարի համայնքապետը դուրս եկավ ոստիկանությունից

Sep 16, 2021
1 min read

Սոթք-Վարդենիս ավտոճանապարհի բացվելուց հետո Գեղմասար համայնքի և 17 վարչական շրջանի ղեկավարները հրավիրվել էին Վարդենիսի ոստիկանական բաժանմունք։ Ոստիկանությունից դուրս գալուց հետո MediaHub.am-ի հարցին ի պատասխան Հակոբ Ավետյանը հայտնեց, որ ոստիկանությունում իրենց հետ խոսել են ճանապարհներ չփակելու մասին։


Ավետյանը նաև նշեց, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Ավագյանը համաձայնել է հանդիպել իրենց հետ և լսել պահանջները, իրենք այժմ գնում են մարզպետարան, քննարկման արդյունքների մասին կհայտնեն։


Նրա խոսքով՝ կառավարությունից այս ընթացքում զանգ չեն ստացել, միայն ոստիկանության վարչության պետի միջոցով փոխանցել են, որ մարզպետը ցանկանում է հանդիպել ակցիայի կազմակերպիչների հետ։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page