Կարո՞ղ ենք վստահել մարդու, որը պատերազմի ժամանակ ոտանավոր է գրում սոցցանցում․ Մանուկյանը՝ Փաշինյանին
Aug 24, 2021
1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ-ում հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արդյո՞ք կարող ենք երկրի ղեկը վստահել մի մարդու, որը պատերազմը սկսվելուն պես իր ֆեյսբուքյան էջում բանաստեղծություն է հրապարակում, ռազմական դրության սահմանափակումները խախտելով՝ զինված ուժերի ու ռազմատեխնիկայի տեղաշարժի լուսանկարներ է տարածում և որ այդ նույն ղեկավարը, առանց պատրաստված ելույթի, ԱԺ-ում հռետորաբանությամբ է զբաղվածությամբ։
Ի պատասխան Փաշինյանը նշեց՝ «Ո՞ւմ վստահել երկիրը և ինչպե՞ս է դա կարգավորվում, ամրագրված է Սահմանադրությամբ» և հավելել է՝ այն սուբյեկտը, որն ունի այդ իրավասությունը, կատարել է իր որոշումը․ անկախ նրանից, թե մեզնից յուրաքանչյուրն ինչքանով է համաձայն դրա հետ, պետք է ընդունի ի գիտություն։























Comments