Ինչո՞ւ է Գեղամ Նազարյանը բերման ենթարկվել․ ոստիկանությունից պարզաբանել են
- Jul 17, 2021
- 1 min read

Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ ոստիկանները կառավարության շենքի մոտից բերման են ենթարկել «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար, զոհված զինծառայող Աբգար նազարյանի հորը՝ Գեղամ Նազարյանին: MediaHub.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ բաժին է բերվել 16 անձ․ «Վիվ 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար կառավարության մոտից 16 անձ բերվել է ոստիկանություն»։ Նշենք, որ այսօր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Հայասատանի Երիտասարդական միությունը նախատեսում էին իրականացնել իրազեկման ակցիա կառավարության շենքի առջև։ Ոստիկաններն ակցիայի մի շարք մասնակիցների բերման են ենթարկել, այդ թվում՝ ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանին, ուսանողական միության անդամներ Գառնիկ Մելքումյանին, Վարդան Գալստյանին։
Նույն ակցիայի ընթացքում բերման էր ենթարկվել նաև Para.TV-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանը։ Նա 3 ժամ անց ազատ է արձակվել ոստիկանության Մաշտոցի բաժնից։


























Comments