top of page

Չկալովկա համայնքում տեղադրվել է Հայաստանի ամենաբարձր եռագույն դրոշը

  • May 28, 2021
  • 1 min read


ՀՀ Գեղարքունիքի մարզի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի տարածքում վեր խոյացավ Հայոց Եռագույնը Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝53 մետր բարձրությամբ։ Տեղադրված Եռագույնն առայժմ ամենաբարձրն է Հայաստանի Հանրապետության տարածքում։

Այն Սևանի մակարդակից բարձր է 70 մետրով։ Դրոշն ունի 9 մետր երկարություն եւ 4,5 մետր լայնություն։ Նախաձեռնությունը պատկանում է «Նոյ Լենդ» հանգստյան գոտու սեփականատիրոջը:


Օրհնության կարգ կատարեց Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։ Առաջնորդական տեղապահը ոգեկոչեց Հայաստանի Հանրապետության հիմնադիրների, Հայաստանի ազատության համար մարտնչող հերոսների անունները եւ խաղաղություն ու հաղթական ընթացք մաղթեց մեր հայրենիքին։


Ներկաներին Հայաստանի Հանրապետության հիմնադրման տոնի և դրոշի բարձրացման առիթով ողջունեցի և շնորհավորեցի։


Մեր նախնիները 103 տարի առաջ այս օրերին հերոսական մաքառումով հաստատեցին հայկական պետականության կերտման ճանապարհը, ինչի շնորհիվ մենք ունեցանք մեր միակ ու սուրբ հայրենիքում խաղաղ ապրելու և արարելու հնարավորությունը։ Այս դրոշի բարձրացումը Հայաստանի Հանրապետության հիմնադրման տոնի առթիվ լավ առիթ է` լցվելու նոր եռանդով ու հավատով և միասնական ուժերով շարունակել հայրենիքի շենացման ու հզորացման գործը։


Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ օրվա առթիվ, ցանկանում մեր երկրին խաղաղություն, լուսավոր ու հաղթական գալիքներ»։


Commenti


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page