top of page

Գեղարքունիքի մարզում ընթանում է ամառային զորակոչը

  • Jun 29, 2021
  • 1 min read

Գեղարքունիքի մարզի տարբեր տարածաշրջաններից այս օրերին բանակ են զորակոչվում նորակոչիկները։ Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնից, Գեղարքունիքի մարզում հերթական զորակոչի օրը անցած կիրակի համընկել է Հայրավանքի ուխտի օրվա հետ: Այդ առիթով նորակոչիկների բանակ ճանապարհելու արարողությունը կատարվել է Հայրավանքի եկեղեցում:


Հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի անդամները մարզային զինկոմիսարիատի Գավառի բաժանմունքից հանդիսավորությամբ բանակ են ճանապարհել նորակոչիկների հերթական խմբին։ 2021 թվականի ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև օգոստոս ամիսը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page