top of page

Ղարիբաշվիլին ընդդիմության հետ կառուցողական գործակցության պատրաստակամություն է հայտնել

Nov 8, 2021
1 min read

Թբիլիսիում այսօր նախատեսված հանրահավաքին ընդառաջ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է ընդդիմության հետ կառուցողական համագործակցության պատրաստակամության մասին։


Վրաստանի ղեկավարն ընդդիմությանը կոչ է արել ընդունել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կրած պարտությունը և նեղ կուսակցական շահերը վեր չդասել պետական շահից։


«Մեզ համար գլխավորը պետք է լինեն պետության, ժողովրդի շահերը, այլ ոչ թե նեղ կուսակցական շահը։ Այդ իսկ պատճառով, եթե ընդդիմությունը ցանկանում է իրական երկխոսություն անցկացնել այդ հարցով, դրա տեղը խորհրդարանն է։ Մենք՝ նախարարների ամբողջ կաբինետը, կառավարությունը, պատրաստ ենք ընդդդիմության հետ կառուցողական համագործակցության, որովհետև սա մեր ընդհանուր երկրիրն է», - այսօր հայտարարել է Ղարիբաշվիլին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page