top of page

Ղարիբաշվիլին հայտարարել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին

  • Jun 25, 2021
  • 1 min read


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը հաջողությամբ կատարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դերը՝ նկատի ունենալով Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների վերադարձի հարցում Վրաստանի դերակատարության մասին: Ինչպես տեղեկացնում էեն վրացական լրատվամիջոցները, Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը նախկինում երբեք նման դեր չի խաղացել:


«Դա Վրաստանի նկատմամբ երկու երկրների առաջնորդների վստահության արտահայտման ձև էր։ Իմ հերթին, ես ևս մեկ անգամ հաստատում եմ Վրաստանի լիակատար պատրաստակամությունը՝ շարունակելու միջնորդի դեր խաղալ այդ գործընթացում»,- ասել է Ղարիբաշվիլին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page