top of page

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս մնալ կացության վայրերում

  • Jan 6, 2022
  • 1 min read


Ղազախստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց։ ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ղազախստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով արտակարգ դրություն և պարետային ժամ է սահմանվել (ժամը 23:00-ից մինչև 07:00-ն):

«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին խստորեն խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության միջոցները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում/կացության վայրերում», - ասված է Ղազախստանում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page