Ղազախստան-Ադրբեջան տանդեմի կապերի ամրապնդումը բխում է Թուրքիայի և Արևմուտքի շահերից․ վերլուծական
- Jun 26, 2021
- 1 min read

Ղազախստանն առաջարկել է ադրբեջանական բիզնեսի ներկայացուցիչներին մասնակցել Ղազախստանի տարածքում մեծածախ առևտրային կենտրոնների ստեղծմանը:
Ադրբեջանն ու Ղազախստանը խորացնում են հարաբերությունները բոլոր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային և այլն: Ղազախստանն Ադրբեջանի տարածքով նավթ, գազ, ցորեն և այլ ապրանքներ է արտահանում դեպի Սև ծով, Արևմուտք, Թուրքիա:
Այս առումով Ադրբեջանը Ղազախստանի համար պատուհան է դեպի Կովկաս, Սև ծով և Թուրքիա: Թուրքիան Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Չինաստանի հետ միասին կյանքի են կոչում Տրանսկասպյան միջանքը: Ղազախստանն օգտագործում է Ադրբեջանի լոգիստիկան՝ այդ թվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն իր ապրանքները դեպի Արևմուտք արտահանելու համար:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ադրբեջանն օգտագործում է Ղազախստանի տարածքը Կենտրոնական Ասիայի շուկաներ դուրս գալու համար: Ադրբեջանը բազմաթիվ ապրանքներ է արտահանում դեպի Ղազախստան, ինչպես նաև տարանցիկ ծառայություններ է մատուցում նաև Թուրքիային դեպի Ղազախստան ապրանքներ արտահանելու համար:
Ադրբեջան-Ղազախստան հարաբերություններն ամրապնդվելու են, քանի որ Չինաստանը այդ երկրների տարածքով կյանքի է կոչում իր Մետաքսի ճանապարհի ծրագիրը: Արևմուտքի շահերից է բխում Ադրբեջան-Ղազախստան տանդեմի ամրապնդումն ու Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի կյանքի կոչումը, որը շրջանցում է Իրանն ու Ռուսաստանը:
Ադրբեջան-Ղազախստան կապերի հիմքում ընկած են ընդհանուր գեոպոլիտիկ, էներգետիկ-տրանսպորտային շահերն ու Թուրքիայի լոբբինգը, որն իր պանթուրքական ծրագրի կյանքի կոչման համար ցանկանում է կոնսոլիդացնել թյուրքական աշխարհը: Ղազախստանը հարուստ է նավթագազային ռեսուրսներով և Թուրքիայի շահերից է բխում այդ երկրի հետ սերտ կապերի հաստատումը՝հենվելով Ադրբեջանի լոգիստիկ հնարավորությունների վրա՝խողովակաշարեր, Բաքվի միջազգային նավահանգիստ, ավտոմոբիլային և երկաթգծային հնարավորություններ:
Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի
Comments