2020-ին Ղազախստանը և Հայաստանը 30%-ով ավելացրել են ապրանքաշրջանառությունը
- May 26, 2021
- 1 min read

2020-ի ճգնաժամային տարում Ղազախստանին և Հայաստանին հաջողվել է 30 տոկոսով ավելացնել ապրանքաշրջանառությունը 2019 թվականի համեմատ, հայտնում է EurAsia Daily-ն՝ Kazakh Invest ընկերությանը հղումով:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2020 թվականին կազմել է 15 միլիոն դոլար, ինչն ավելի քան 30 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 2020 թվականին Ղազախստանից Հայաստան արտահանումն աճել է 66 տոկոսով և կազմել 7,3 մլն դոլար:
Comments