Եթե հոկտեմբերի 7-ին պատերազմը կանգնեցվեր, մոտ 3500 զոհ պակաս կլիներ․ Ղազինյան

Հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունն արարողակարգային է, ու արդեն հինգերորդ անգամ մենք դա ենք անում՝ բովանդակային հարցերը բաց թողնելով։ Այդ մասին այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու Արթուր Ղազինյանը։
Արթուր Ղազինյանը ՔՊ-ական պատգամավորներին կոչ արեց այսօրվա նիստի օրակարգում ներառել նաև մեկ հարց, որը խիստ մտահոգում է հայ ժողովրդին։
«Երեկ հաստատվեց, որ Ռուսաստանը հոկտեմբերի 7-ին առաջարկել է պատերազմը դադարեցնել, իսկ այդ օրվա դրությամբ մենք ունեինք 356 զոհ։ Այսինքն՝ եթե այդ օրը պատերազմը կանգնեցվեր, ապա մենք մոտ 3500 զոհ պակաս կունենայինք։ Հիմա հարց՝ արդյոք տեղի ունեցե՞լ է համալիր քննարկում, ռազսմաքաղաքական անալիզ, որի արդյունքում՝ որոշվել է պատերազմը չկանգնեցնել»,- նշեց նա։
Արթուր Ղազինյանն առաջարկեց ստեղծել ենթահանձնաժողով, որը կքննի, թե ինչու հոկտեմբերի 7-ին չկանգնեցվեց պատերազմը։























Comments