top of page

Ղազինյանի ջանքերով և մասնակցությամբ՝ Հայաստանին խոշորածավալ օժանդակություն է ցուցաբերվել. «Փաստ»

  • Sep 23, 2021
  • 1 min read


«Փաստ» թերթը գրում է.


«Իշխանությունները ջանասիրաբար տապալում են Արթուր Ղազինյանի ընտրությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում` փորձելով հանրությանը համոզել, թե վերջինս որևէ մասնակցություն չի ունեցել Հայաստանի պաշտպանությանը վերջին պատերազմի օրերին։


«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի ջանքերով և մասնակցությամբ իր ընկերների և գործընկերների միջոցով Հայաստանից դուրս հանգանակվել և Հայաստան են փոխանցվել լուրջ ֆինանսական միջոցներ, որոնք տրամադրվել են տարբեր խնդիրներ լուծելու համար: Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ միջոցներից փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, նաև` ՀՀ զինված ուժերին՝ նյութատեխնիկական կարիքները բավարարելու նպատակով:


Մեծ միջոցներ են ներդրվել Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին կացարանով և սնունդով ապահովելու համար: Փորձեցինք պարզաբանում ստանալ Ղազինյանից, սակայն նա հրաժարվեց պարզաբանել, ավելին, փորձեց ճշտել, թե որտեղից ենք ստացել այս տեղեկությունները, և հավելեց, որ բարոյական չի համարում խոսել այս հարցի մասին, քանի որ շատերը բազմապատիկ ավելին են արել, բայց չեն խոսել այդ թեմայով»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page