top of page

Ղրղզստանի սահմանապահները սովորական ծառայության են վերադարձել Տաջիկստանի հետ սահմանին

Jun 7, 2021
1 min read

Ղրղզստանի սահմանապահները ղրղզա-տաջիկական իրադրության սրվելուց հետո անցել են ծառայությունը կատարելու ամենօրյա ռեժիմին: Այդ մասին հաղորդել Է երկրի Ազգային անվտանգության սահմանապահ ծառայության պետական կոմիտեն:


Իրադրությունը սահմանապահ տեղամասերում բնութագրվում Է որպես կայուն:


ԱԱՊԿ-ի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները, որոնք տեղաբաշխված են պետական սահմանի ղրղզա-տաջիկական տեղամասում, անցել են ծառայությունը կատարելու ամենօրյա ռեժիմին»,-հաղորդել են գերատեսչությունում: Մամուլի ծառայության տվյալներով՝ իրադրությունը Ղրղզստանի Օշի մարզի Չոն-Ալայի շրջանի Ունժու-Բուլաք տեղանքում բնութագրվում Է որպես կայուն:


Հունիսի 6-ին Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանապահ ծառայությունները զորքերը Ունժու-Բուլաք տեղանքից տեղափոխել են մշտական տեղաբաշխման վայրեր: Հունիսի 4-ին Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հաղորդել Էր ղրղզա-տաջիկական սահմանին իրադրության սրման մասին: Գերատեսչության տվյալներով՝ տաջիկական կողմը մոտավորապես 03:00-ին (Երևանի ժամանակով 02:00-ին) սկսել Է կոնտեյներ տեղակայել չցուցակագրված տեղամասում, որը գտնվում Է Օշի մարզի Չոն-Ալայի շրջանի Ունժու-Բուլակ տեղանքում, մինչև 1000 մետր տարածությամբ թափանցելով Ղրղզստանի տարածքի խորքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page