top of page

Ղրղզստանը հայտարարել է Տաջիկստանի հետ սահմանային իրավիճակի սրման մասին

Jun 4, 2021
1 min read

Իրավիճակը Ղրղըզստանի և Տաջիկստանի սահմանին կրկին սրվել է: Այս մասին հայտնել են Ղրղըզստանի ​​սահմանային ծառայության մամուլի կենտրոնից:


Ղրղըզական կողմը միջոցներ է ձեռնարկում կողմերի՝ սահմանային ներկայացուցիչների մակարդակով, իրավիճակը կարգավորելու համար, սակայն Տաջիկստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչների կողմից չի եղել պատշաճ արձագանք». հայտնում են Ղրղըզստանի ​​սահմանային ծառայության մամուլի կենտրոնից:


Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին երկու երկրների սահմանամերձ շրջանների բնակիչների միջև հակամարտությունը վերաճել էր զինված առճակատման: Բախումները տևել էին ավելի քան վեց ժամ, ինչի հետևանքով զոհվել էր Ղրղըզստանի 36 քաղաքացի, շուրջ 200 մարդ վիրավորվել: Տաջիկստանը հայտնել էր 19 զոհերի ու 87 վիրավորների մասին: Ավերվել կամ այրվել էին ավելի քան 300 տուն և ենթակառուցվածքային օբյեկտներ: Ավելի ուշ կողմերը պայմանավորվել էին զինադադարի և ուժերի դուրսբերման մասին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page