top of page

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան կուսակցություն է հիմնել

May 29, 2021
1 min read

Թբիլիսիի «Էքսպո Ջորջիա» ցուցահանդեսային կենտրոնի շենքում տեղի է ունենում Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի քաղաքական միության՝ «Հանուն Վրաստանի» կուսակցության շնորհանդեսը: Այս մասին գրում է Грузия Онлайн պորտալը:


«Հանուն Վրաստանի» քաղաքական միության նախագահը կլինի Գիորգի Գախարիան: Նորաստեղծ կուսակցության անդամները համապատասխան որոշում են կայացրել միության նիստում ՝ սատարելով Գիորգի Գախարիայի թեկնածությանը:

Կուսակցության ժողովում հաստատվել է նաև կուսակցության կանոնադրությունը:


Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան լքել է իր պաշտոնը փետրվարի 18-ին: Ինչպես բացատրել է Գախարիան, նա անհիմն է համարել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահի՝ Նիկա Մելիայի ձերբակալությունը այն պայմաններում, երբ առկա էր քաղաքական սրացման սպառնալիք: Ըստ Գախարիայի, պաշտոնանկության պատճառ է հանդիսացել նաև այն փաստը, որ նա չի կարողացել այս հարցում պայմանավորվածության գալ թիմի հետ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page