Երկու իրանցիների ձերբակալման մասին պարզաբանում է Իրինա Յոլյանը
Sep 15, 2021
1 min read

«Պաշտոնական հայտարարություն չկա, բայց, այո, ունենք նման տեղեկություն»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը՝ անդրադառնալով լուրերին, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալել են երկու իրանցիների։
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են երկու իրանցիների, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Գորիս։
Ավելի վաղ Ադրբեջանի ոստիկանությունը Գորիս-Կապան միջպետական ճանապարհին անցակետ էր տեղադրել և սկսել էր ստուգել Իրանի Իսլամական հանրապետությունից եկող բեռնատարերի վարորդների անձնագրերն ու պահանջել գումար։























Comments