top of page

Գիշերը կորոնավիրուսից հղի կին է մահացել, «Դելտան» ագրեսիվ է նրանց նկատմամբ. Անահիտ Ավանեսյան

Nov 8, 2021
1 min read

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում:

Նա նշեց, որ երեկ հաստատվել է 810 նոր դեպք, մահացել է 30 քաղաքացի։

«Ցավով պիտի նշեմ՝ գիշերը ունեցել ենք հղի կնոջ մահ՝ պայմանավորված քովիդով», - ասաց նախարարը։


Նախարարի խոսքով՝ հղիներն առավել վտանգի են ենթարկվում, եթե վարակվում են կորոնավիրուսի «դելտա» շտամով։

«Մենք ունենք հարյուրից ավելի հղի, որոնց գրեթե կեսը ունի թոքաբորբ, ու բժիշկների թիմն անում է ամեն ինչ՝ նրանց լավագույն բժշկական օգնությունը տրամադրելու, բայց ունենում ենք նման ցավալի դեպքեր», - ասաց նախարարը։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page