Հավաքվում ենք Գլենդելի ՀՀ հյուպատոսարանի առջև «սև գունագեղ տոնակատարության» մեկնարկը տալու. Աճեմյան
- Sep 11, 2021
- 1 min read

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուշադրություն։ Սեպտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 11։00-ին, հավաքվում ենք Գլենդելի ՀՀ հյուպատոսարանի առջև «սև գունագեղ տոնակատարության» մեկնարկը տալու: Էս պետական դավաճանը 2-3 միլիարդ դրամ է դուրս գրել իր աներձագի ընկերների կազմակերպությունների հաշիվներին, որ էդ միջոցառումը կազմակերպեն։ Միջոցառումը պետք է չեղարկվի, ու այդ գումարներն ուղղվեն տեղահանվածների, փախստականների համար տներ սարքելուն»:
Comments