top of page

Գլխավոր դատախազն ու նրա տեղակալներն ամեն ամիս աշխատավարձի 90-120 տոկոսի չափով հավելավճար կստանան

  • Nov 2, 2021
  • 1 min read


Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձերի 90-ից 120 %-ի չափով հավելավճար տալ ՀՀ գլխավոր դատախազին և նրա տեղակալներին։ Այդ մասին նախագիծը տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:


Նախագծով առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններ են սահմանվում գլխավոր դատախազի ու նրա 4 տեղակալների պաշտոնները։ Այս առանձնահատկությամբ պայմանավորված՝ առաջարկվում է աշխատավարձից բացի, նրանց տրամադրել հավելավճարներ՝ աշխատավարձի 90-120 տոկոսի չափով, դա նշանակում է, որ ՀՀ գլխավոր դատախազի ու նրա տեղակալների աշխատավարձերը շեշտակի կբարձրանան:


Արդարադատության նախարարությունն առաջարկում է ՀՀ գլխավոր դատախազի համար սահմանել հավելում ՝ 95 տոկոսի չափով, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի համար` 100 տոկոսի։ Ռիսկայնության ամենաբարձր գործակիցը՝ 120, սահմանվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի համար։


Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի համար հավելավճարի չափ է սահմանվում աշխատավարձի 90%-ի չափով, Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի համար՝ 100 %-ի։ Հավելավճարները նրանք ստանալու են յուրաքանչյուր ամիս՝ աշխատավարձի հետ միասին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page