top of page

Գլխավոր դատախազը մեկնել է Ղազախստան

Sep 22, 2021
1 min read

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու մայրաքաղաք Նուր-Սուլթանում սեպտեմբերի 23-ին կայանալիք ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական՝ 31-րդ նիստին:


Նիստի ընթացքում կքննարկվեն իրավական տարբեր ոլորտներում, հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համագործակցության պլանների իրականացման հարցեր:


Գլխավոր դատախազները կփոխանակվեն իրենց երկրներում տարբեր ուղղություններով դատախազական գործառույթների իրացման, հանցագործությունների դեմ պայքարի ժամանակակից մեթոդներին հակազդելու նպատակով օրենսդրության կատարելագործման փորձով:


ԱՊՀ անդամ-պետությունների ԳԴՀԽ նիստի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդես կգա ելույթով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page