top of page

Ի՞նչ թանկացումներ են արձանագրվել Հայաստանում. «Ժողովուրդ»

  • Jun 4, 2021
  • 1 min read

ree

Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում մեկ տարվա ընթացքում արձանագրված գնաճը կազմել է 9 տոկոս: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ոչ պարենային ապրանքների շուկայում այս տարվա մայիսին, ապրիլի հետ համեմատ, պահպանվել է գների կայուն մակարդակ: Բայց, չնայած սրան, մայիսին, ապրիլի համեմատ, հանրապետությունում գրանցվել է կահույքի և կահավորանքի, գորգերի եւ հատակի ծածկերի 0.2 տոկոս գնաճ:


Թանկացել են նաև ապակե ամանեղենը, ճաշասպասքը եւ տնային կահ-կարասին, կենցաղային և այգեգործական գործիքները: Բացի այս, ինչպես և կանխատեսում էին մասնագետները, գնաճ արձանագրվել է նաև կոշիկի շուկայում 0.5 տոկոսի չափով:


Չեն նվազում նաեւ ոսկերչական զարդերի գները. դրանք թանկացել են 0.7 տոկոսով: Իսկ խոշոր կենցաղային սարքերը թանկացել են 0.8, կենցաղային փոքր էլեկտրական սարքերը՝ 1.2 տոկոսով:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page