top of page

Հրապարակվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման ուղեցույցները

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • May 18, 2021
  • 1 min read

ree

Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է ուսուցչի սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման քննության ուղեցույցների հրապարակման գործընթացը:Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:


ԳԹԿ կայքում արդեն հասանելի են «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա» և «Աշխարհագրություն» առարկաների ուղեցույցները` https://bit.ly/3eSQUTr:


Ուղեցույցները պատկերացում են տալիս՝ ինչպիսի հարցեր և պատասխաններ է ենթադրում գիտելիքների ստուգման գործընթացը: Դրանցում ներկայացված են թեստերի կառուցվածքը, տարբեր կառուցվածք ունեցող առաջադրանքների նմուշ-օրինակները, պատասխանների ձևաթուղթը և դրա լրացման կարգը, ինչպես նաև առաջադրանքներում ընդգրկվելիք ծրագրային նյութի շրջանակները:


Թեստերի կազմման համար հիմք են ընդունվել հանրակրթական դպրոցի վերոնշյալ առարկաների ծրագրերը:


«Կենսաբանություն» առարկայի ուղեցույցը ԳԹԿ կայքում հասանելի կլինի առաջիկայում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page