Ի՞նչ կենսագրություն ունի Գորիսի համայնքապետի խափանման միջոցը քննող դատավորը․ նա նախկին դատախազ է
- Sep 3, 2021
- 1 min read

Գորիսի համայանքապետ Առուշ Առուշանյանի քրեական գործի շրջանակում նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման միջնորդության քննությունը նշանակվել է սեպտեմբերի 10-ին։
Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշել է, որ գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի դատավոր Գնել Գասպարյանին։
Գնել Գասպարյանը Հանրապետության նախագահի հրամանագրով դատավոր է նշանակվել 2019 թ․ փետրվարի 6-ին։
Ծնվել է 1989 թ․, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:
Կրթություն
2010 թ․ ավարտել է Գավառի պետական համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
2013թ. սովորել և ավարտել է ՀՀ դատախազության դպրոցը:
2015 թ․ ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով կառավարման հոգեբանության մագիստրոսի աստիճան:
2017 թ.-ից հանդիսանում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի հայցորդ:
Աշխատանքային փորձ
2014-2015 թթ․ աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ:
2015- 2018 թթ․ աշխատել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ:
ԲԴԽ-8-Ո-32 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2012 թ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:


























Comments