Գնել Սանոսյանը կառավարության նիստի գաղտնի հարցերից փակագծեր բացեց
- May 27, 2021
- 1 min read

Լարվածություն կա, չեմ կարող թաքցնել։ Առավել ևս գիտեք այսօրվա միջադեպի մասին, որը դատապարտելի է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Ակնհայտ է, որ մեր տարածքը խախտել են, ակնհայտ է, որ պետք է դուրս գան, բայց հայկական կողմը, կարծում եմ՝ դիվանագիտական ճիշտ աշխատանք է անում, որ խնդիրները լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասաց Սանոսյանը։
Լրագրողների հակադարձումներին, որ արդեն ունենք զոհ ու գերիներ, ինչ խաղաղ բանակցությունների մասին է խոսքը՝ Սանոսյանը պատասխանեց․
«Իհարկե ճիշտ չէ, իհարկե դատապարտելի է, և այո, ցավոք սրտի, մինչև այս պահը կարող ենք փաստել, որ արդյունք չեն տվել, քանի որ նրանք գտնվում են մեր սուվերեն տարածքում»։
Լրագրողների դիտարկմանը, թե ինչ կարևոր հարցեր էր քննարկվում կառավարության նիստում, որ թողել եք մարզը և եկել եք, Սանոսյանը պատասխանեց․
«Կառավարության նիստի դռնփակ հատվածում հիմնականում Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հետ կապված հարցեր են քննարկվել, որոնց այո, պետք էր իմ ներկայությունը, քանի որ ես որոշ մանրամասներ եմ ներկայացրել իմ գործընկերներին, հիմա վերադառնում եմ մարզ»։
Անդրադառնալով Կութից բնակիչներին տարհանելու անհրաժեշտության մասին հարցին, Սանոսյանը նշեց, որ նման որոշում չկա, և այս պահին նման անհրաժեշտություն չկա, քանի որ միջադեպը տեղի է ունեցել սահմանին մոտ, ոչ թե բնակավայրում։


























Comments