top of page

Թեժ Վիճաբանություն Մալաթիայի 7/07 ընտրատեղամասում․ այնտեղ Է Նաև Գնել Սարգսյանը

Jun 20, 2021
1 min read

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայոյանքներ, քաշքշուք․ Թեժ վիճաբանություն Մալաթիայի 7/07 ընտրատեղամասում․ Այնտեղ է նաև Գնել Սարգսյանը:


Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ժամը 8։00-12։30-ը արձանագրվել է 21 դեպք, որոնցից Քրեական դատարավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով ընթացք է տրվել 7 դեպքի, իսկ 14-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ, ստուգվում են որպես պատահար։


Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնանժողովում ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով այս պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։


«Առերևույթ հանցագործության մասին հատկանիշներ պարունակող մեկ դեպք գրանցվել է Երևանում, իսկ մնացածը Հանրապետության տարբեր մարզերում»,- ասել է նա և հավելել, որ եղել է մեկից ավելի քվեարկելու 4 դեպք, քվեարկության գաղտնիության խախտելու 1 դեպք, գույքը դիտավորությամբ վնասելու 1 դեպք, մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:


«Արձանագրված դեպքերից 5-ը ընտրական իրավախախտումներ են, իսկ 2-ը այլ բնույթի»,- ասաց նա։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page