top of page

Գոհար Ավետիսյանը պարզաբանել է, թե ինչու է ամուսնալուծվել

  • Jan 16, 2022
  • 1 min read


Մոսկվայաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը իր ինստագրամայն էջում նոր գրառում է կատարել, որում հաստատել է ամուսնալուծության մասին լուրերը։


«Ես այդպես այլևս չկարողացա ... ես մինչև վերջին պահը հավատում էի, որ մեր միությունը կլինի մինչև ծերություն և ինչպես զիլ է, երբ մարդիկ միմյանց հակապատկերն են․․․


Սակայն, ինչպես կյանքն է ցույց տալիս, առանց աջակցության, սիրո, հոգատարության և փաղաքշանքի մարում է նույնիսկ ամենավառ արևը։


Դեկտեմբերին ինձ համար ամենաճակատագրական ամիսն էր, քանի որ վիրահատությունից հետո՝ ամսի 1-ից սկսած, բարդություններ առաջացան, և որոշ «բժիշկներ» գրում, զանգում և ինձ ասում էին, որ արդեն կա արյան վարակ և սեպսիս, և դա 99% տանում է մահվան․․․


Ի՞նչ էր կատարվում ինձ հետ։ Ես, ընդհանուր առմամբ, ամփոփեցի և ինքս ինձ ասացի, որ իմ կյանքը հիանալի էր, բայց այսքա՞ն արագ... Ես չեմ տեսնի, թե ինչպես է Գասպարը գնում առաջին դասարան, ինչպես է սիրահարվում և ամուսնանում։ Եվ դա ինձ ուժ էր, որպեսզի թեւաթափ չլինեմ․․․


Ես բավականին բաց մարդ եմ, և Դուք գրեթե 24/7 տեսնում եք իմ կյանքը։ Ինձ համար ամենադժվար ժամանակահատվածում բարոյապես և ֆիզիկապես միայնակ եմ եղել... Դա ինձ համար վերջին կետն էր... Մինչ այդ դրանք շատ էին ...


Ինձ համար, որպես մի մարդու, որի համար ընտանիքն ամեն ինչից վեր է, սա մեծ կորուստ է և կոտրված հույսեր և թևեր.....Ես անչափ շնորհակալ եմ Սերգեին իմ կյանքի իմաստի՝ Գասպարչիկի համար...


Այլևս ես մենակ եմ, ես չեմ համակերպվում...», - գրել է Գոհար Ավետիսյանը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page