Գործատուն այլևս չի կարող աշխատողին պարտադրել իր գրպանից վճարել ՊՇՌ հետազոտության համար․ Վարդևանյան
- Dec 23, 2021
- 1 min read

«Գործատուն այլևս չի կարող աշխատողներին ասել՝ կգնաս, քո գրպանից կհանես գումարն ու կվճարես ՊՇՌ հետազոտության համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ պարզաբանելով ՍԴ որոշումը, որով հակասահմանադրական ճանաչվեց քաղաքացիների հաշվին ՊՇՌ թեստեր հանձնելու վերաբերյալ Առողջապահության նախարարի հրամանի դրույթը։
Պատգամավորը հիշեցրեց, որ իրենք ժամանակին ամեն կերպ կառավարությանը, Առողջապահության նախարարությանը հորդորում էին չկայացնել նման որոշում, որովհետև այն հակասահմանադրական է։
«Առողջապահության նախարարի հրամանի ամենամեծ խնդիրն այն էր, որ Հայաստանի բոլոր աշխատողների վրա դնում էր պարտավորություն՝ իրենց սակավ միջոցների հաշվին կատարել ՊՇՌ հետազոտումների ծախսերը։ Այդ մասով ՍԴ-ն ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Սա մեր դիմումի անկյունքարերից մեկն էր»,-ասաց Վարդևանյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ հրամանը վիճարկելը չի նշանակում, թե իրենք դեմ են պատվաստումներին։


























Comments