top of page

Գործատուները աշխատավարձը պետք է վճարեն անկանխիկ

  • Feb 10, 2022
  • 1 min read

ree

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է


ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.01.2022 թվականին ընդունվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի 6-րդ հոդվածի համաձայն՝


«Օրենքով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով

  • 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում,

  • 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում,

  • 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից:

Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձևով»։


Նշված օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն oրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների, որոնք պարունակում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր, պահպանման նկատմամբ վերահuկողություն է իրականացնում և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը»։


Օրենքն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հուլիսի 1-ից։


Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.8-րդ հոդվածի համաձայն՝ գործատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատավարձ չվճարելու համար նախատեսված է պատասխանատվություն։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page