top of page

Գորիսի և Կապանի դատաբժշկական բաժինների համար կստեղծվեն անհրաժեշտ շենքային պայմաններ

Oct 7, 2021
1 min read


Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 7-ի նիստում ընդունել է «Գորիսի և Կապանի բժշկական կենտրոնների կանոնադրական կապիտալները նվազեցնելու, պետական գույքի կառավարման կոմիտեին անշարժ գույք ամրացնելու և Դատաբժշկական գիտագործնական կենտրոնին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում:


Արդյունքում՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի և Կապանի դատաբժշկական փորձաքննությունների բաժինների գործունեության համար կստեղծվեն անհրաժեշտ շենքային պայմաններ, ինչը կհանգեցնի դատաբժշկական ծառայության արդյունավետության բարձրացմանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page