top of page

Ուշքի եկե՛ք, բիզնեսի համար քիրվայության քարոզ մի՛ արեք, ազգին կրկին մի ուղեկցեք սպանդի․ Հովհաննիսյան



Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«Բացառված է հայն ու թուրքը միասին ապրեն։


Մենք կրկնել ենք հարյուր տարի առաջվա սխալը։ Կրկին հավատացել ենք թուրքի խոստումներին, քաղցր բերանին, նաև վախեցել ենք հոխորտանքներից։


Թուրքը վախենում է մեր միասնությունից, ինչն այսօր հետևողականորեն քայքայվում է կոնկրետ ուժերի կողմից, որոնք վստահ թուրքի շահերն են սպասարկում մեր երկրում։


Մեր հազարամյա ճանապարհն են փակել, այն դեպքում, երբ մեզ համոզում են, որ ճանապարհների ապաշրջափակում է լինելու ու ավելի լավ ենք ապրելու։


Չի լինի, քանի դեռ թուրքին ուժով, համոզելով, կամ շանտաժով չենք հեռացրել մեր երկրի սահմաններից։

ՈՒշքի եկեք, ձեր բիզնեսների համար քիրվայության քարոզ մի արեք ու մի ամբողջ ազգի կրկին ուղեկցեք սպանդի, ինչպես եղավ 1915-ին»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page