top of page

Գորիսի կրակոցների գործը կամաց-կամաց «գրվում է սառույցին». «Իրավունք»

  • Jul 21, 2021
  • 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Ի՞նչ ընթացքի մեջ է Գորիսում հնչած կրակոցների գործը: Հիշեցնենք, որ դրանց անմիջական մասնակցություն ունեն Սյունիքի ներկա մարզպետի որդին՝ Կարեն Պողոսյանը, եւ նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:


Կա՞ արդյոք գործով կալանավորված կասկածյալ: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, որտեղից մեզ պատասխանեցին. «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին: Կատարվել են առգրավումներ, զննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք»:


- Կա՞ն գործով անցնող կասկածյալ կամ կասկածյալներ:


- Մինչ այս պահը գործով անցնող երկու տուժողներն էլ հրաժարվել են ցուցմունք տալ, ընթանում է նախաքննություն:


«Իրավունքին» հասած լուրերի համաձայն՝ երկու կողմերն էլ չեն ուզում գործին իրավական ընթացք տրվի, եւ, ըստ Գորիսում շրջանառվող լուրերի, փորձում են հարթել միջադեպը, որովհետեւ որեւէ կողմի ձեռնտու չէ այս գործի հետագա ընթացքը:


Բայց նաեւ բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, ու քանի որ դեռ որեւէ մեղադրյալ չկա, ապա զգացվում է, որ իրավապահներն էլ առանձնապես իրենց չեն կոտորում գործը բացելու համար»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page