top of page

Բողոք է ներկայացվել Գորիսի համայնքապետի տեղակալին կալանավորելու մասին որոշման դեմ․ «Փաստինֆո»

Aug 26, 2021
1 min read



Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Դավիթ Կարապետյանը։


Մենուա Հովսեփյանը կալանավորվել է օգոստոսի 18-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ։

Փաստաբան Դավիթ Կարապետյանը կայքի հետ զրույցում հայտնել է, որ առաջին ատյանի դատարանը կալանավորման հիմքերից հավանական էր համարել միայն խոչընդոտման և նոր հանցանք կատարելու ռիսկը։ Դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքով պաշտպանները վիճարկել են ինչպես հիմնավոր կալանավորման հիմքերի, այնպես էլ հիմնավոր կասկածի առկայության հարցը։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page