Գորիս-Կապան ճանապարհն Ադրբեջանի հսկողության տակ է, իսկ իշխանությունը խոսում է մարտի 1-ից․ Սաղաթելյան
- Aug 26, 2021
- 1 min read

Այս քաղաքական մեծամասնությունը որևէ կապ չունի մեր ժողովրդի և պետության շահերի հետ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանի ինքնիշխան տարածքում Գորիս-Կապան ճանապարհը վերահսկում են ադրբեջանցիները, իսկ իշխանությունը «մարտի մեկ, մարտի մեկ» է ասում։
Սաղաթելյանը նշում է, որ ԱԺ-ում սադրանքների գնալով՝ իշխանությունը շեղում է բնակչության ուշադրությունը, որպեսզի նոր կապիտյուլյացիայի գնա:
Comments