«Գորիս» քրեակատարողական հիմնարկում աղբի միջից հայտնաբերվել է թմրամիջոց
![](https://static.wixstatic.com/media/d020f1_a29c6305171b4c2ab1ee3876c7548354~mv2.jpg/v1/fill/w_511,h_287,al_c,q_80,enc_auto/d020f1_a29c6305171b4c2ab1ee3876c7548354~mv2.jpg)
Հուլիսի 25-ին՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում իրականացված հերթական աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացից հետո՝ ժամը 17:30-ի սահմաններում, հիմնարկի կալանավորված անձ Ս. Ե.-ն հիմնարկի ծառայողին հայտնել է, որ աղբի մեջ սխալմամբ նետել է կարևոր հեռախոսահամարներ և բանկային հաշվեհամարներ, որոնք գտնվում էին «CAMEL» ապրանքանիշի ծխախոտատուփի մեջ՝ խնդրելով գտնել այն և վերադարձնել իրեն: Վերջինիս պահվածքը կասկած է առաջացրել ծառայողների մոտ, և նրանք զննության են ենթարկել նրա խցից դուրս բերված աղբը:
Զննությամբ «CAMEL» ապրանքանիշի ծխախոտատուփի միջից հայտնաբերվել են միայն մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 1,03 և 1,23 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Comentarios