top of page

Սուքիասյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է առանց նրան մեղադրանք առաջադրելու. փաստաբան

Jul 22, 2021
1 min read

Փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«Այս հարցը այնքան է քննարկվել, որ արդեն ոչ իրավաբաններն էլ գիտեն, որ առանց մեղադրանք առաջադրելու հնարավոր չէ անձին կալանավորելու միջնորդություն ներկայացնել: Ամեն անգամ վարույթն իրականացնող մարմինը փորձում է հիմնավորել, որ դա հնարավոր է, բայց ամեն անգամ դատարանները հաստատում են, որ առանց մեղադրանք առաջադրելու անձին կալանավորելու միջնորդությունը ենթակա է մերժման:


Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է առանց նրան մեղադրանք առաջադրելու, և դատավոր Վաչե Մարգարյանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում այլ տարբերակ չունի, քան մերժել կալանավորման միջնորդությունը:


Մնացած անհիմն հանգամանքները ներկայացնելն այլևս անիմաստ եմ համարում»:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page