top of page

Վերաքննիչը չփոխեց կալանքը, իսկ մեղադրողը չապացուցեց կալանավորման հիմքերը. Գոռ Սեդրակյանի պաշտպան

Jul 6, 2021
1 min read




Վերաքննիչը չփոխեց կալանքը, իսկ մեղադրողը չապացուցեց կալանավորման հիմքերը. Գոռ Սեդրակյանի պաշտպան



Վերաքննիչ քրեական դատարանը չփոխեց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանի կալանքը։



Պատգամավորի թեկնածուի փաստաբան Գայանե Պապոյանը շեշտեց մեղադրողը կողմը չի ապացուցել կալանավորման հիմքերը, և իրենք բողոքարկելու են այս որոշումը։


Նա նկատեց՝ որոշումը բացառապես ոչ իրավաչափ էր։

Հիշեցնենք, որ Գոռ Սեդրակյանը ձերբակալվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրվա նախօրեին՝ հունիսի 19-ին ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։


Հունիսի 20-ին՝ քվեարկության օրը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել էր ձերբակալելու որոշման դեմ փաստաբանի բողոքը, ըստ որի՝ Գոռ Սեդրակյանին կարող էին ձերբակալել միայն ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո։ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ առանց ԿԸՀ համաձայնության կարող են ձերբակալել բացառապես այն դեպքում, երբ անձը բռնվել է հանցանքը կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։


Ավելի ուշ՝ հունիսի 22-ին Գոռ Սեդրակյանը կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է Սեդրակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։



Մանրամասները՝ տեսանյութում


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page