Search
Վայոց ձորում հայտնաբերված գորշ արջի վրա կրակել են
- Aug 14, 2021
- 1 min read

«Օրերս Վայոց ձորի Ելփին գյուղում հայտնաբերված մոտ 3-ամյա գորշ արջի առանձնյակն անկել է։
Այս մասին նշված է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
FPWC թիմը և գործընկեր կենդանաբույժները ջանք չեն խնայել կենդանուն փրկելու համար, իրականացրել են բոլոր հնարավոր միջոցառումները, սակայն արջի կյանքը փրկել չի հաջողվել։
Այժմ, ոստիկանության ուղեկցությամբ կենդանին տեղափոխվել է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ՀՎՀ ռեֆերենս լաբորատորիա, որտեղ կիրականացվեն հետագա գործողությունները։
Ընդգծենք, որ FPWC թիմը շարունակում է պնդել, որ կենդանին ունեցել է հրազենային վնասվածք, ինչը նշանակում է, որ նրա վրա կրակել են»։
Comments