top of page

Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետը համագործակցության կոչ է արել Աֆղանստանին սահմանակից երկրներին

Aug 7, 2021
1 min read


Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Նիկ Քարթերը դիմել է Աֆղանստանին սահմանակից երկրներին՝ կոչ անելով համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում: Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել օգոստոսի 7-ին The Times պարբերականում հրապարակված հոդվածում:

«Պատերազմի շարունակումը չի բխում Աֆղանստանին սահմանակից երկրների շահերից: Նրանցից շատերն արդեն միլիոնավոր փախստականների են ընդունել, ու ևս մի քանի միլիոնը կլքեն Աֆղանստանը, եթե չհաջողվի կայունացնել վիճակն այնտեղ: Այդ դեպքում ահաբեկչության սպառնալիքի աճը անխուսափելի է, քանի որ ծայրահեղականները կօգտվեն առաջացած վակուումից: Կարող ենք թույլ չտալ դա, եթե աշխատենք միասին», - գրել է Քարթերը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page