top of page

Արցախի նախկին պետնախարարին պատրաստվում են նշանակել հաշվեքննիչ պալատի նախագահ. Հակոբյան

May 28, 2021
1 min read

Արցախի նախկին պետնախարարի Գրիգորի Մարտիրոսյանին պատրաստվում են նշանակել հաշվեքննիչ պալատի նախագահ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ մատնանշելով շրջանառվող տեղեկությունները:


Ըստ նրա՝ դժվար թե Արցախի նախկին պետնախարարի և նախագահի միջև տարաձայնություններ լինեին, քանի որ իրենք նույն քաղաքական թիմից են:


Հակոբյանը շեշտեց, որ հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանը չի համապատասխանում այդ պաշտոնին:


«Մեր խմբակցությունը այդ հարցի հետ կապված դիմել է դատարան և այժմ վարույթ է իրականացվում: Օրենքը խախտվել էր, հաշվեքննիչ պալատի նախագահը պետք է 10 տարի գործունեության փորձ ունենար ոլորտում, ինչը նա չուներ: Արայիկ Հարությունյանը խորամանկեց, քանի որ շուտով պետք է լիներ դատական նիստը և որպեսզի դատարանում իրենք չպարտվեն կայացրեց այս որոշումը: Հակառակ դեպքում իրենք դատարանում առաջին անգամ պարտվելու էին ընդդիմությանը», - շեշտեց պատգամավորը:


Հակոբյանը նաև նկատեց, որ ըստ շրջանառվող լուրերի Վահրամ Բաղդասարյանին այլ պաշտոնի կնշանակեն, իսկ Գրիգորի Մարտիրոսյանին նշանակելու են հաշվեքննիչ պալատի նախագահ:


«Այս նշանակումները հաջող չեն լինելու: Վերջին 14 տարվա ընթացքում ոչ մի պաշտոնյա աշխատանքից չի ազատվել: Սա Արայիկ Հարությունյանի թիմն է, նրանք ուղղակի տեղափոխություններ են իրականացնում: Այս նշանակումները արվում են ոչ թե ի շահ Արցախի, այլ Արայիկ Հարությունը անում է այնպես, ինչպես իրեն է հարմար», - շեշտեց պատգամավորը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page