top of page

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է, որ COVID-19-ը պատվաստանյութերից արագ է տարածվում

Jul 8, 2021
1 min read


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը զգուշացրել է, որ COVID-19-ը պատվաստանյութերից արագ է տարածվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Վիրուսի տարածումն առաջ է անցել պատվաստանյութերի բաշխումից»,-ասել է Գուտերիշը իր ուղերձում:


Նրա խոսքով՝ եթե թույլ տանք վիրուսին տարածվել, ապա էլ ավելի շատ մարդ կհայտնվի վտանգի տակ:


Գուտերիշը նշել է, որ որքան շատ է տարածվում վիրուսը, այնքան ավելի են շատանում շտամները:


Ավելի վաղ Գուտերիշը հայտարարել է, որ պատվաստման գլոբալ ծրագիրը կմիավորեր բոլորին, ով ունի անհրաժեշտ իշխանություն, գիտական էքսպերտիզա, արտադրողականություն եւ ֆինանսական հնարավորություններ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page