Հեղաշրջում Գվինեայում. ձերբակալվել են նախագահը և մի շարք պաշտոնյաներ
Sep 5, 2021
1 min read

Ինքնաձիգից կրակոցներ են հնչել Գվինեայի մայրաքաղաքի կենտրոնում, հաղորդում է AFP-ին՝ վկայակոչելով ականատեսներին:
Նրանք պատմում են, որ մայրաքաղաքի փողոցներում գտնվում են բազմաթիվ զինվորականներ: Զինվորները պահանջում են անցորդներից անհապաղ վերադառնալ իրենց տներն ու չլքել դրանք:
Քաղաքի կենտրոնական թաղամասերում գտնվում է Գվինեայի նախագահի նստավայրը, ինչպես նաև տեղակայված են բազմաթիվ կառավարական շենքեր:
Ապստամբները ձերբակալվել են Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեին, հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով աղբյուրներին: Փոխանցվում է, որ ախագահին ձերբակալել են գնդապետ Մամադի Դումբուի գլխավորած հատուկ ջոկատայինները:
Ըստ աղբյուրների, հատուկ ջոկատայինները ձերբակալել են նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ևս:























Comments