top of page

Արտենի գյուղի բնակիչները, ոռոգման ջուրը կտրելու պատճառով, փակել են Գյումրի–Երեւան մայրուղին (ֆոտո)

May 17, 2021
1 min read

Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչները երկկողմանի փակել են Գյումրի–Երեւան մայրուղին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Սեւակ Բաղդասարյանը։


«Նախօրեին ոռոգման ջուրը կտրել են։ Գյուղի 40%-ն է միայն ջրել իր հողատարածքը, 60%–ը չի ջրել։ Դիմել ենք գյուղապետարանին, ասել են, որ չեն կարող մեզ օգնել, որովհետեւ խնդիրը ոռոգման ջուր սպասարկող ընկերության տիրույթում է, փորձել ենք իրենց հետ էլ կապվել, բայց անօգուտ, չի ստացվել»,– ասաց Արտենի բնակիչը։


Գյուղի բնակիչները մայրուղին փակելով՝ պատկան մարմինների ուշադրություն են հրավիրում խնդրի շուրջ։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page