Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցության ոչ մի փաստաթուղթ չի ստացվել
- Sep 4, 2021
- 1 min read

Կուսակցություններն ու դաշինքները չեն շտապում հայտարարել Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցելու մասին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցության առաջադրումների ժամկետը մեկնարկել է սեպտեմբերի 2-ից, սակայն մինչ օրս տարածքային ընտրական հանձնաժողովը ոչ մի փաստաթուղթ չի ստացել:
Գյումրիում ավագանու ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցկացվելու:
Ավագանու ընտրությունները Գյումրիում համակարգելու է թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովը: Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս:
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին և կտևի մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:
Comments